Դեկտեմբերի 22-ին կայանալիք ՀՀՇ համագումարի հյուրերի ցանկը բավական ուշագրավ տեսք ունի, գրում է «Ժողովուրդ» թերթը՝ նշելով, որ առաջին անգամ ՀՀՇ համագումարին հրավիրված է լինելու նաև ԲՀԿ-ն: Մինչդեռ նախկինում, երբ այս կուսակցությունն իշխող կոալիցիայի մաս էր, ընդդիմադիր կուսակցությունները նրան չէին հրավիրում համագումարներին:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Ժոդովուրդ»-ին տեղեկացրել է, որ ՀՀՇ-ն իր համագումարին հրավիրելու է Հայ ազգային կոնգրեսի անդամ բոլոր կուսակցություններին, ինչպես նաև ԱԺ-ի` ոչ կոալիցիոն ուժերին` ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին ու «Ժառանգության»-ը: Իսկ այս օրերին, ըստ Մանուկյանի, ՀՀՇ-ն զբաղված է համագումարի նախապատրաստական աշխատանքներով: