Home / Հայաստան / Գյուղնատնտեսության նախարարը դիսպետչերականը նվիրել է Սերժ Սարգսյանի ելույթին

Գյուղնատնտեսության նախարարը դիսպետչերականը նվիրել է Սերժ Սարգսյանի ելույթին

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այնքան է ազդվել ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 15-ի համագումարյան ելույթից, որ համագումարից հետո հրավիրած դիսպետչերականն ամբողջությամբ նվիրել է դրան, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Ըստ թերթի՝ Կարապետյանը հայտարարել է, որ, անկախ կուսակցական պատկանելությունից, բոլորը պետք է առաջնորդվեն ելույթի` գյուղատնտեսությանը վերաբերող հատվածով, և անձամբ բարձրաձայն ընթերցել է այդ հատվածը ներկաների համար:

Ավելի ուշ ՀՀԿ նախագահի ելույթը տեղադրվել էր նաև գյուղնախարարության կայքում: