ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Աամո) մի քանի հարցազրույցներում կեսկատակ-կեսլուրջ ասել է, թե իրեն համարում է սոցիալապես անապահով, հիշեցնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ տվյալ հայտարարությունը կառավարությունում լուրջ են ընդունել:
«Բանն այն է, որ Ամանորից առաջ տարբեր ծրագրերով մոտ 250 հազար ԱՄՆ դոլարի բարեգործական գումարներ են բաշխվել ՀՀ քաղաքացիների և սիրիահայերի շրջանում: Գումարները տրվել են պլաստիկ քարտերով, և դրանցով հնարավոր է եղել առևտուր անել միայն «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից, որը պատկանում է Սամվել Ալեքսանյանին: Այսպիսով, փաստորեն, բարեգործությունը ճիշտ հասցեատիրոջն է հասել, բազմազավակ «անապահով» այդ պատգամավորին: Այսքանից հետո, կարծում ենք, Սամվել Ալեքսանյանին իզուր են անվանում Լֆիկ Սամո. շատ ավելի դիպուկ կլինի նրան Սերժի Սամո անվանելը», – նշում է թերթը: