Home / Հայաստան / Փետրվարի 8-ից տեղումներ չեն սպասվում. Ճանապարհները հիմնականում անցանելի են

Փետրվարի 8-ից տեղումներ չեն սպասվում. Ճանապարհները հիմնականում անցանելի են

Փետրվարի 8-11-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-ի գիշերը բարձրացել է 5-7 աստիճանով, 7-ի ցերեկը և 8-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը, 9-11-ին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում փետրվարի 7-ին ամբողջ օրվա ընթացքում սպասվում են տեղումներ, 8-11-ին՝ առանց տեղումների եղանակ:

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին­դա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա­ների համար` ան­վա­շղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: