ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի` Ապարանի մշակույթի տանը կայացած նախընտրական հանդիպման ժամանակ երեկ արտառոց դեպք է գրանցվել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Հանդիպման մասնակիցներից մեկը թերթին պատմել է, որ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել ապարանցիներին մոտենալ նախագահի թեկնածուին:
Նրանք անգամ փակել են մշակույթի պալատի դռները և հայտարարել, թե երբ նախագահը նստի ավտոմեքենան ու հեռանա, այդ ժամանակ նոր դռները կբացվեն: Երբ մարդիկ հետաքրքրվել են, թե ինչու են այդպես վարվում, ականջակալներով թիկնապահները հայտարարել են, թե դա անում են Սարգսյանի անվտանգության համար:
Թերթը նշում է, որ Ապարանի բնակիչները Սարգսյանի հեռանալուց հետո միայն կարողացել են դուրս գալ մշակույթի պալատից: