Մարտի 4-ին, ժ. 17:30-ին Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները Սահմանադրական դատարան կհանձնեն հայց, որով պահանջվում է վավերացնել և ամրագրել փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում հայ ժողովրդի կատարած ընտրության իրական արդյունքները և չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակած կեղծ թվերը: Նույն օրը ժ. 18.00-ին Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակը և իրավախորհրդատուները Սահմանադրական դատարանի առջև կտան բաց մամլո ասուլիս: Այս ասին ասված է Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի տարածած հաղորդագրության մեջ: