Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակի հայտարարությունն այն մասին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել է հանդիպման առաջարկը, ապատեղեկատվություն է: Այս մասին ասել է Ազատության հրապարակում երեկվանից հացադուլ հայտարարած «Ժառանգության» ղեկավարը:
«Դա նախագահականից եկող հերթական սուտն ու կեղծիքն է: Կամ իրենք պիտի փոխեն իրենց ուղղությունը, կամ վատ է լինելու», – պատասխանելով «Ազատության» հարցին՝ ասել է Հովհաննիսյանը:
Նա հիշեցրել է, որ իր ոտքով գնացել է նախագահական նստավայր և այնտեղ ներկայացրել է իր առաջարկները, որոնք մերժվել են:
«Դրանից հետո մի քանի անգամ հրավիրել եմ հանդիպելու: Անգամ հայտարարել եմ, որ մինչև մարտի 10-ը պատրաստ եմ գրասենյակ գնալ: Հիմա արդեն ես հրապարակում եմ ու խնդրում եմ, որ սուտ ու կեղծիք չտարածի: Սպասում եմ, որ գա, ու տղամարդը տղամարդու պես այդ հարցը լուծենք: Ռուսաստան գնալուց առաջ կամ հետո լինի, երբ հարմար է, թող գա ււ միասին քննարկենք», – ասել է Հովհաննիսյանը: