Home / Հայաստան / Ինչ խնդիր է լուծում ապրիլի 8-ին նշանակված ՊՆ-ի ուսումնավարժանքը

Ինչ խնդիր է լուծում ապրիլի 8-ին նշանակված ՊՆ-ի ուսումնավարժանքը

ՀՀ ՊՆ-ն հերթական պլանային կարճատև ուսումնավարժանքն է նախապատրաստում, և արդեն հանրապետության տարբեր զինկոմիսարիատներից ծանուցագրեր են ուղարկվում զորացրված ժամկետային զինծառայողներին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ հավաքը, ըստ ծանուցագրերի, կազմակերպվում է ապրիլի 8-ից:

«Այսինքն արդեն զորացրված բազմաթիվ ժամկետային զինծառայողներ ապրիլի 8-ից հետո մի քանի օր լինելու են ծառայության մեջ: Արդյո՞ք այս օրը պատահական է ընտրվել, թե՞ անմիջականորեն կապված է ՀՀ ներքաղաքական լարված իրավիճակի հետ, մասնավորապես, ապրիլի 9-ին սպասվող երդմնակալության արարողությունների հետ, կարելի է կռահել: Այդ օրը Երևանում երկու երդմնակալության արարողություն է նախատեսվում. Սերժ Սարգսյանի, ով պատրաստվում է երդվել քաղաքական ուժերի, այլ երկրներից ժամանած հյուրերի առաջ, և Րաֆֆի Հովհաննիսյանի, ով պատրաստվում է երդվել ժողովրդի առաջ: Այդ նույն ժամանակ ուսումնավարժանք կազմակերպելով, ըստ ամենայնի, մի քանի խնդիր է լուծվում, բանակի մարտունակության, հանրությանը համապատասխան ուղերձի և Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության պոտենցիալ մասնակիցների թվաքանակի», – գրում է թերթը: