Մտահոգված լինելով «Արմավիա» ավիաընկերության շուրջ ստեղծված իրավիճակից, չնայած մյուս շահագրգիռ կողմերի պես կրած կորուստներին, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը շարունակում է աշխատել մյուս գործող ավիաընկերությունների հետ՝ շուկայում առաջացած հնարավոր բացերը լրացնելու համար: Այս մասին ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ:
Մասնավորապես, հետևյալ ավիաընկերությունների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ չվերթների ավելացման վերաբերյալ՝
«Ավստրիական ավիաուղիները» կսկսի իրականացնել շաբաթական 7 չվերթ, Չեխական ավիաուղիները` 7 չվերթ, «Ալիտալիան»` 3 չվերթ:
Հունիսի սկզբից չվերթերը կվերսկսի նաև լեհական ԼՈՏ ավիաընկերությունը` շաբաթական իրականացնելով 5 չվերթ:
Քննարկումներ են տարվում նաև այլ ավիաընկերությունների հետ` չվերթների հաճախականությունների ավելացման վերաբերյալ:
Ակնկալվում է «Ֆլայ Դուբայ» ավիաընկերության կողմից հաճախականությունը հասցնել մինչև ամենօրյա չվերթների իրականացում: