«Ինձ հրավիրել էին լսելու ժողովրդի մեծամասնության կարծիքը», – լրագրողների հետ զրույցում հայտարարել է քիչ առաջ Մոսկվայից Երևան վերադարձած «Ժառանգություն» կուսակցության նախագահ, 2013 թվականի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանը, ով Մոկկվա էր մեկնել երեկ՝ կնոջ և որդու հետ:
Րաֆֆի Հովհաննիսյանը չի հերքել, որ Մոսկվայում հանդիպել է ռուսաստանցի պաշտոնյաների հետ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: