Ապրիլի 18-ին, ժամը 19.10-ին Երևանի Հաղթանակ թաղամասի բնակիչ Հ. Ղամբարյանն ահազանգել է Արտակարգ նախարարություն, որ ինքը պատրաստվում է ինքնասպանություն գործել:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ արձագանքման խումբը, «1-02» և «1-03» ծառայության աշխատակիցները:
Բացատրական աշխատանքի արդյունքում ինքնասպանության փորձը կանխվել է:
Շտապօգության աշխատակիցները տեղում վիրակապել են 55-ամյա Հ. Ղամբարյանի վնասված ձախ դաստակը, հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: