Ապրիլի 23-ին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում www.ilur.am լրատվական կայքի թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել 164 հոդվածի 1-ին մասով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը):
Ոստիկանությունից Epress.am-ին հայտնել են, որ գործով առայժմ բերման ենթարկված և ձերբակալվածներ չկան:
Հիշեցնենք, որ երեկ Հակոբ Կարապետյանը և միջադեպի մասնակից, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Պապայանը երեկ հրավիրվել են ոստիկանություն և բացատրություն են տվել:
Կարապետյանն այսօր տարածած հայտարարության մեջ վստահություն է հայտնել, որ իրեն հարվածել է և մարմնական վնասվածք է հասցրել հենց Աշոտ Պապայանը: