Home / Հայաստան / «Բարև Երևանն» ու ՀԱԿ-ը պատրաստ են արձագանքել ահազանգերին

«Բարև Երևանն» ու ՀԱԿ-ը պատրաստ են արձագանքել ահազանգերին

Մայիսի 5-ի առավոտյան ժամը 08.00-ից Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական շտաբում գործելու է օպերատիվ արձագանքման ծառայություն, որտեղ կարձանագրվեն բոլոր իրավախախտումներն ու ահազանգերը:

ՀԱԿ-ի հաղորդագրության մեջ ասված է, որ ընտրակեղծիքների, ընտրական օրենսդրության խախտումների և ընտրություններին առնչվող այլ հակաօրինական արարքների վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու ու ահազանգելու համար կարելի է զանգահարել կենտրոնական շտաբ` հետևյալ հեռախոսահամարներով`055 27.94.94, 091.26.27.11, 098 68.60.13:

Կարելի է կապվել նաև՝ գրելով հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ [email protected], [email protected]:

«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի մամլո ծառայությունից հայտնում են, որ «Բարև Երևան»-ի տեղեկատվական կենտրոնը գործելու է «Քաղաքացիական Ազգային Նախաձեռնություն» ՀԿ-ում՝ Երզնկյան 75 հասցեում (Բարեկամություն մետրոյի հարևանությամբ):  Կենտրոնում կհավաքագրվեն խախտումների մասին բոլոր ահազանգերը, ինչպես նաեւ կգտնվեն Արաբկիրի, Դավիթաշենի, Աջափնյակի և Կենտրոնի արագ արձագանքման խմբերը:

Տեղեկատվական կենտրոնի հեռախոսահամարն է՝ 010-27-16-00:

Մամլո Խոսնակ Դավիթ Սանասարյանի հեռախոսահամարներն են՝ 094-940-960, 095 940 930:

Մալաթիա-Սեբաստիայի, Էրեբունու և Շենգավիթ վարչական շրջանների արագ արձագանքման խմբերը կգործեն «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի Շենգավիթի շտաբից: Ղեկավարը՝ Անահիտ Բախշյան:

Ավանի և Նոր Նորքի  վարչական շրջանների արագ արձագանքման խմբերը կգործեն «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի Նոր Նորքի շտաբից: Ղեկավարը՝ Ստյոպա Սաֆարյան:

Քանաքեռ-Զեյթունի արագ արձագանքման խմբերը կգործեն ԺՈՒԿ կուսակցութայն գրասենյակում՝  Արթուր Գասպարյանի ղեկավարմամբ: