Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական տվյալները:
Համաձայն ԿԸՀ-ի` բոլոր 464 ընտրատեղամասերում հաշվարկված քվեների արդյունքում Հանրապետական կուսակցությունը ստացել է 235512 ձայն (55.89 %), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 97189 (23,07%), «Բարև Երևան» դաշինքը`35732 (8.48%), «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը` 18499 (4.39%), ՀՅԴ-ն` 15999 (3.8%), ՕԵԿ-ը՝ 15733 (3.73%), «Առաքելություն» կուսակցությունը՝ 2692 (0,64%):
Նշենք, որ, ԿԸՀ-ի տվյալներով, Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է ստանում Երևանի ավագանիում և կարող է առանց մյուս ուժերի մասնակցության քաղաքապետ ընտրել: Ավագանու անդամներ են դառնում նաև ԲՀԿ-ի և «Բարև Երևան» դաշինքի անդամները: Պաշտոնական արդյունքների համաձայն, մյուս կուսակցությունները չեն հաղթահարել 6 տոկոսի անհրաժեշտ շեմը: Նշենք, որ դաշինքների դեպքում այդ շեմը կազմում է 8 տոկոս: