Home / Հայաստան / Իշխանությունները «հանում» են ընտրություններին ծախսած փողը. Արամ Մանուկյանը՝ գազի գնի մասին

Իշխանությունները «հանում» են ընտրություններին ծախսած փողը. Արամ Մանուկյանը՝ գազի գնի մասին

Գազի գնի թանկացումն ընտրությունների ընթացքում ժողովրդի վերցրած փողի պաստախանն է: Այս մասին այսօր ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների անցկացվող ակցիայի ժամանակ հայտարարել է ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը:

«Այն մարդիկ, ովքեր փող վերցրին ու իրենց ասելով՝ «մի քիչ կոպեկ փախցրին», հարյուրապատիկ են տանջվելու ու չեն մարսելու այդ այլանդակությունը՝ կաշառքը: Եվ փող տվողը և վերցնողը չեն մարսելու այդ համատեղ արված հանցագործությունը: Փող բաժանելը խուժանի և իշխանության միասնության արդյունքն է», – ասել է Մանուկյանը:

Նրա խոսքով՝ եթե նախկին ընտրությունում խուժանն էր օգնում իշխանությանը, ապա այս անգամ իշխանությունը խուժանի հետ համատեղ, կպած, սերտաճած իշխանությունը կերան:

«Տոկոսներ ավելացնելով ամենևին չի նշանակում, թե իշխանությունն ուժեղացել է, իշխանությունն հանցագործացվել է, խուժանացվել է, իշխանությունն իջել է խուժանի մակարդակի: Ոչ մեկը թող չկասկածի, որ գազի գնի թանկացումը  այդ խուժանության շարունակությունը չէ: Նրանք ընդամենը պետք է այդ գումարները տասնապատիկ, հարյուրապատիկ պետք է «հանեն», ինչը ծախսել են ընտրությունների ժամանակ», – ասել է ՀԱԿ փոխնախագահը:

Ըստ նրա՝ մեր ժողովուրդը այսքան պարզ, էլեմենտար բանը չի հասկանում՝ «ուտում է 10 հազար դրամանոց հատիկը, պատժվում է 100 հազարներով»:

«Պատժվում է ոչ միայն ինքը, այլ այն մարդը, ով փող չի վերցրել, արդարը», -ասել է Մանուկյանը: