«Ազատագրված տարածքների վերադարձ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման դիմաց» տարբերակն ընդունելի չէ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի համար: Այս մասին նա ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում:
Հարությունյանը նշել է, որ դա իր անձնական կարծիքն է:
«Ես պատրաստ չեմ որպես մարդ, որը մասնակցել է ազատագրական պայքարին, որպես զինվոր՝ զիջելու այդ ձեռքբերումները, որ ունեցել ենք և որն այսօր սահմանում է մեր հիմնական անվտանգության երաշխիքը: Ես որպես քաղաքացի պատրաստ չեմ այդ զիջմանը գնալու», – ասել է ԼՂՀ վարչապետը: