Home / Հայաստան / ԲՀԿ-ում փորձում են ներկուսակցական «չիստկա» իրականացնել. թերթ

ԲՀԿ-ում փորձում են ներկուսակցական «չիստկա» իրականացնել. թերթ

ԲՀԿ-ում արդեն գրեթե հրապարակավ պահանջում են, որ Գագիկ Ծառուկյանը կուսակցությունից հեռացնի ԱԺ ԲՀԿ խմբակցության երեք պատգամավորներին` Հարություն Ղարագյոզյանին, Դավիթ Քոչարյանին և Գրիգորի Մարգարյանին: Այս մասին գրում է «168 ժամ» պարբերականը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Թերթը նշում է, որ վերոնշյալ պատգամավորներին մեղադրում են կուսակցական կարգապահությունը խախտելու, կուսակցության խմբակցության՝ կառավարության ծրագրին դեմ քվեարկելու որոշումը չկատարելու համար:

«Իրականում կուսակցության մի թևի ներկայացուցիչները փորձում են ներկուսակցական «չիստկա» իրականացնել և ԲՀԿ-ն մաքրել ոչ ցանկալի տարրերից. նրանցից, ովքեր ԲՀԿ-ի առաքելությունը համարում են ոչ թե այլընտրանք կամ ընդդիմություն լինելը, այլ իշխանության հետ համագործակցությունը: Այս մարդիկ ԲՀԿ-ական են դարձել հենց ԲՀԿ-ի՝ կոալիցիոն կուսակցություն լինելու հանգամանքը հաշվի առնելով: Իհարկե, նշված պատգամավորներն առայժմ հրապարակավ հերքում են իրենց հետ կապված ներկուսակցական դժգոհությունների առկայության փաստը: Գրիգորի Մարգարյանը և Հարություն Ղարագյոզյանը երեկ մեր թղթակցին տեղեկացրել են, որ իրենք մտադրություն չունեն ինքնակամ հեռանալ կուսակցությունից, իսկ իրենց հեռացնելու խոսակցությունները համարել են հերյուրանք», – նշում է թերթը:

ԲՀԿ-ում ստեղծված իրավիճակի մանրամանսերը՝ թերթի այսօրվա համարում