Այսօր պատրաստվում են գործադուլ հայտարարել Երևանի թաղապետարանի ենթակայության տակ գտնվող 5 համարի ավտոբուսների վարորդները, ովքեր շաբաթական աշխատում են 84-90 ժամ, 40 ժամի փոխարեն: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ վարորդները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ հոգնած, կիսաքուն վարորդը վտագի տակ է դնում հազարավոր քաղաքացիների կյանքը և առողջությունը:
«Նախկինում նրանց բոլոր դժգոհություններին գործատուի պատասխանը մեկն է եղել՝ սրանք են մեր պայմանները, եթե հարմար չի, դուրս եկեք աշխատանքից: Քաղաքապետարանին, փաստորեն, սեփական քաղաքացիների անվտանգությունը չի հետաքրքրում, կամ էլ կարծում են, թե վարորդները միս ու արյունից չեն, այլ ռոբոտներ են՝ իրենց համար», – գրում է «ՀԺ»-ն: