Home / Հայաստան / Հրանտ Բագրատյանի նախագծերը չընդգրկվեցին ԱԺ օրակարգում

Հրանտ Բագրատյանի նախագծերը չընդգրկվեցին ԱԺ օրակարգում

Այսօր ԱԺ նստաշրջանի օրակարգի քննարկման ժամանակ պատգամավորները քվեարկությամբ մերժել են օրակարգում ընդգրկել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի երկու նախագծերը՝ «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» և «Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին»:

Հիշեցնենք, որ նախորդ քառօրյայի ընթացքում Հրանտ Բագրատյանը, դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, դժգոհել է, որ թեև 2012 թվականի հոկտեմբերից 7-8 նախագիծ է ներկայացրել, սակայն դրանցից ոչ մեկը օրակարգ չի մտել:

«Երբ նպատակահարմար գտնեմ, այն ժամանակ էլ կընդգրկեմ»,- պատասխանել էր Աբրահամյանը:

Բագրատյանի խոսքով՝ նման կամայակայությունը կանխելու համար պետք է փոխել ԱԺ կանոնակարգը: