Հունիսի 16-ին, ժամը 03.30–ին Նուբարաշենի 9-րդ փողոցի մի բնակչուհի զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ սպորտային համազգեստով մի երիտասարդ մտել է իրենց տուն և, տեսնելով, որ տանը մարդ կա, դիմել է փախուստի:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ անհայտ անձը գողացել էր ճնշման սարք, չորս զույգ գուլպա, արևային ակնոց, մեկ տուփ անձեռոցիկ և մեկ տուփ «Ինդոմետազին» քսուք:
Տան բնակիչների արթնանալու և տանտիրուհուն տեսնելուց հետո՝ անծանոթը նշված իրերը գցել է տան բակում և դիմել փախուստի:
Հանցագործությունը կատարելու կասկածանքով Նուբարաշենի բաժանմունք բերման է ենթարկվել նախկինում 4 անգամ դատված 48-ամյա Արթուր Օ.-ն: Նա խոստովանել է, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Արթուր Օ.-ն ձերբակալված է: