Home / Հայաստան / Իրանում գրանցված երկրաշարժը զգացել են Կապանում

Իրանում գրանցված երկրաշարժը զգացել են Կապանում

Այսօր առավոտյան Իրանի տարածքում՝ Խոյ քաղաքից 40 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻ նախարարությունը: Հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:

Ըստ ԱԻՆ-ի նախնական տեղեկության՝ երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում` 3 բալ ուժգնությամբ: