Առողջապահության նախարարության կողմից Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղում կատարած բակային համայցերի արդյունքում պարզվել է, որ թունավորման հավանական պատճառը խմելու ջրի գործոնն է: Այս մասին հաղորդում է նախարարության կայքը:
Բակային այցերի ընթացքում հայտնաբերվել է մկանային ցավերի, փսխման և սրտխառնոցի գանգատներով 75 անձ: Նրանց մոտ այդ երևույթները հիմնականում տևել են մի քանի ժամ և առանց բուժական որևէ միջամտության անցել: Մեկ հիվանդ հոսպիտալացվել է «Թալինի» բժշկական կենտրոն: Ներկայումս վիճակը բավարար է և մոտ ժամանակներս դուրս կգրվի:
Երեկվա դրությամբ հիվանդների թիվը երեքն է: Իրականացվում են ջրի, ինչպես նաև հիվանդների կենսաբանական նյութի լաբորատոր հետազոտություններ: