Երեկ Սերժ Սարգսյանի որոշմամբ դադարեցվել են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Համլետ Դավթյանի լիազորությունները: Դատավորի՝ աշխատանքից ազատման պատճառը չի նշվել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Դավթյանն ասել է, որ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
«Առողջական լուրջ խնդիրներ ունեմ: Սթրեսի և մի շարք այլ հիվանդությունների հետ է կապված, անձամբ եմ դիմում գրել ու անգամ ձեզ կարող եմ ներկայացնել համապատասխան փաստաթղթերը», – ասել է Դավթյանը: