Օգոստոսի 16-ից 18-ը Հայաստանի տարածքում կդիտվի փոփոխական եղանակ, հաղորդում է meteo-tv.am-ը:
Թույլ տեղումների հավանականություն կա հյուսիսային կեսում, այլ շրջաններում կդիտվի առավելապես առանց տեղումների, հարավում՝ արևային եղանակ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, տարբեր շրջաններում կդիտվի +26-ից +34 աստիճան: Սևանի ջուրը +20 է:
Արարատյան դաշտում և Երևանում օգոստոսի 16-ից 18-ը կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ, գիշերը +18+20, ցերեկը +32+34, երեկոյան +26+28: