Home / Հայաստան / Օդի ջերմաստիճանը մինչև +34, Սևանի ջուրը՝ +20. եղանակը Հայաստանում

Օդի ջերմաստիճանը մինչև +34, Սևանի ջուրը՝ +20. եղանակը Հայաստանում

Օգոստոսի 16-ից 18-ը Հայաստանի տարածքում կդիտվի փոփոխական եղանակ, հաղորդում է meteo-tv.am-ը:

Թույլ տեղումների հավանականություն կա հյուսիսային կեսում, այլ շրջաններում կդիտվի առավելապես առանց տեղումների, հարավում՝ արևային եղանակ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, տարբեր շրջաններում կդիտվի +26-ից +34 աստիճան: Սևանի ջուրը +20 է:

Արարատյան դաշտում և Երևանում օգոստոսի 16-ից 18-ը կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ, գիշերը +18+20, ցերեկը +32+34, երեկոյան +26+28: