Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնում կաշխատի ներկայիս ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը: Սերժ Սարգսյանը նրա թեկնածությունն Ազգային ժողովին առաջադրել է այսօր՝ սեպտեմբերի 26-ին:
Քանի որ Ազգային ժողովում մեծամասնություն է կազմում Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցությունը ակնհայտ է, որ ԱԺ-ն կողմ կքվեարկի ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկին: