Զորի Բալայանի (լուսանկարում՝ կենտրոնում)՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին որևէ տեսակ արձագանք նախատեսված չէ: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի և տեղեկատվության վարչության ղեկավար Անդրեյ Ցիբուլինը:
Նշենք, որ Բալայանն իր ծավալուն նամակում մեջբերում է 80-ական-90-ականների խորհրդային և ռուսաստանյան քաղաքական գործիչ Անատոլի Սոբչակի խոսքերը, ով նշել էր, որ սխալ է ասել «Ղարաբաղի խնդիր», քանի որ դա ավելի շատ «Ռուսաստանի խնդիրն է»: Բալայանը Պուտինին կոչ է անում հիշել դա՝ նշելով, որ 1813 թվականի Ռուսական կայսրության և Պարսկաստանի միջև ստորգրված Գյուլիստանի պայմանագրով Ղարաբաղը հանձնվել է Ռուսաստանին, իսկ պայմանագրի մեջ նշված է, որ «համաձայնագրի խստիվ կատարման պատասխանատվությունը կրում են Ռուսաստանի և Պարսկաստանի ոչ միայն գործող ղեկավարները, այլև «ժառանգորդներն» ու «հաջորդողները»: Բալայանն ընդգծում է, որ «Ռուսաստանը և Պարսկաստանը պայմանագիր ստորագրել են հավերժական ժամանակների համար» ու կոչ է անում Պուտինին այցելել Լեռնային Ղարաբաղ:
«ՀԺ»-ի հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում