«Ջի-էֆ-սի ջեներալ ֆայնենշլ ընդ քրեդիթ քոմփանի» վարկային կազմակերպությունը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով գյուղվարկեր է տրամարդել Արմավիրի Հայկաշեն գյուղի 5 տնտեսությունների: Սակայն գյուղվարկերը ոչ միայն չեն օգնել գյուղացիներին իրենց տնտեսությունը զարգացնել, այլ հանգեցրել են նրանց արտագաղթելուն կամ դատարան դիմելուն: Այս մասին Epress.am-ին պատմել է Հայկաշեն գյուղի բնակիչ Լարիսա Ասրյանը, ում ամունսինն ու որդիները նույնպես արտագաղթել են: