Home / Հայաստան / Պարանոցի կտրվածքով հնդիկ ուսանողը մահացել է «Էրեբունի» հիվանդանոցի ճանապարհին

Պարանոցի կտրվածքով հնդիկ ուսանողը մահացել է «Էրեբունի» հիվանդանոցի ճանապարհին

Երևանի բուհերից մեկում սովորող հնդիկ ուսանող Դենիշ Բաբուն մահացել է նոյեմբերի 16-ին հիվանդանոցի ճանապարհին: Ինչպես հաղորդում է Shamshyan.com, այդ օրը քաղաքացիները զանգահարել են ոստիկանության էրեբունու բաժին՝ ասելով, որ Նոր Արեշ 8-րդ փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկի մոտ ծայրահեղ ծանր վիճակով երիտասարդ տղա կա:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված հասցեից մարմնական վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել Ավանեսովի նրբանցքի բնակչուհի 24-ամյա Աստղիկ Աղաջանյանին և Դենիշ Բաբուին:

Վերջինս պարանոցի մասում կտրվածք է ունեցել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հաղորդում է, որ նշված տան ներսում օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է մի քանի բջջային հեռախոսներ, արյունոտված դանակներ, որոնցից երկուսը` կոտրված: Տան ներսում հատակն ու պատերն ամբողջովին պատված են եղել արյունով:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 34-104 հոդվածի հատկանիշներով (սպանության փորձ):