Չի բացառվում, որ ԱԺ ոչ կոալիցիոն չորս ուժերը կրկին խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրեն` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին իրենց օրինագիծը քննարկելու համար: Հիշեցնենք, որ նախորդ նման փորձը տապալեցին ՀՀԿ-ի և ՕԵկ-ի ներկայացուցիչները՝ չներկայանալով արտահերթ նիստին:
Միաժամանակ չի բացառվում, որ այդ նախագիծը նաև շրջանառության մեջ դրվի սովորական ընթացակարգով ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելու համար, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Նա նաև նշել է, որ իրենց քայլերը կախված կլինեն այդ օրենքի դեմ ընդվզող նախաձեռնությունների ներկայացուցիչներից. «Եթե այդ նախաձեռնության անդամները մեզ դիմեն ու ասեն, որ հարկավոր է կրկին արտահերթ հրավիրել, մենք կքննարկենք ու այդ քայլը կանենք»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում