Home / Video / Ոստիկանները քանդում էին ԱԺ-ի ճաղերին կապած մկնիկները

Ոստիկանները քանդում էին ԱԺ-ի ճաղերին կապած մկնիկները

Պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ այսօր Ազգային ժողովի շենքի մոտ հերթական ակցիան են անցկացրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ աշխատակիցները: Նրանք հավաքվել են մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի մոտ և երթով շարժվել դեպի ԱԺ-ի շենք՝  յուրաքանչյուրը քարշ տալով մեկ համակարգչային մկնիկ: 

Հասնելով ԱԺ-ի շենքին՝ ակցիայի մասնակիցները մկնիկները կապել են ԱԺ այգու դիմացի ճաղերին: Ակցիան ուղեկցող ոստիկանները, սակայն, արձակել են մկնիկների լարերը