Էջմիածնում բնակվող Խուդոյանների ընտանիքը, որը նոյեմբերի 28-ից բողոքի ակցիա է անցկացնում նախագահականի դիմացի մայթին, այսօր ուժով հեռացվել է ակցիայի վայրից։ 06։15-ի սահմաններում 15 քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել են Աշոտ Խուդոյանին, Հեղինե Մակարյանին և նրանց 4 երեխաներին ու, մտցնելով մեքենաները, հեռացրել են։ Անհայտ անձինք տարել են ամուսիններին և 3 մանկահասակ աղջիկներին, բայց չեն նկատել, որ ակցիայի վայրում է նաև էջմիածինցի զույգի 8 ամսական որդին։ Մանրամասները՝ այստեղ։