Առաջիկայում Աժ աշխատակազմի համար ռուսաց լեզվի դասընթացներ են կազմակերպվելու, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ դա կապելով Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու հետ։
Թերթը հիշեցնում է, որ այս ամսվա սկզբին էլ Աժ-ում ռուսական գրքի գրադարան և հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբ է բացվել։
«Հատկանշական է, որ ամիսներ առաջ, երբ դեռ Հայաստանը սրընթաց շարժվում էր դեպի Ասոցացման պայմանագիր՝ Եվրոպա, Աժ-ն նույն աշխատակազմի համար անգլերենի դասընթացներ էր նախաձեռնել։ Սակայն կուրսերն այդպես էլ մնացին թղթի վրա, և հերթագրված անձնակազմը մինչ օրս սպասում է», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում