Home / Հայաստան / Ինչու Աշտարակի քաղաքապետը չի կարողանում լուծել ջրամատակարարման խնդիրը

Ինչու Աշտարակի քաղաքապետը չի կարողանում լուծել ջրամատակարարման խնդիրը

Աշտարակ քաղաքի բնակիչները վերջին շաբաթներին մի քանի անգամ ահազանգել են, որ ջրամատակարարման խնդիր ունեն։ Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը, սակայն, երեկ խուսափել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ այդ թեմայով զրուցել։

Անտոնյանն անցած նախագահական ընտրություններից առաջ ժողով էր հրավիրել՝ հորդորելով ընտրել Սերժ Սարգսյանին։ Նա ժողովրդից համբերություն ու որոշակի ժամանակ էր խնդրել։ «…Որպեսզի կարողանամ էս քաղաքի համար մի քիչ ավելի շատ բան անել, պիտի լեզուս երկար լինի։ Իսկ որ մեջքս թույլ եղավ, որ մեր արդյունքները վատ եղավ, քիչ եղավ, պատկերացնու՞մ եք իմ վիճակը…»,– ասել էր քաղաքապետը (գոյություն ունի տեսագրություն)։

Աշտարակում Սերժ Սարգսյանը պարտվել էր Րաֆֆի Հովհաննիսյանին։

«Այնպես որ, Աշտարակի քաղաքապետը հիմա «մեջք չունի, լեզուն էլ կարճ է ու քաղաքի համար շատ բան անել չի կարող»։ Ստացվում է ջրի խնդիրն այս քաղաքում դեռ երկար չի լուծվի»,–գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում