Հայաստանում քաղբանտարկյալներին սատարելու համար ստեղծվել է «Շանթ և Ազատություն» հիմանդրամ։ Այն արդեն ունի հոգաբարձուների խորհուրդ: Հիմնադրամի գործունեությունն այժմ ուղղված է լինելու Շանթ Հարությունյանին և նոյեմբերին ձերբակալված մյուս քաղբանտարկյալներին, ինչպես նաև ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելուն, նրանց ընտանիքներին օգնելուն: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտարարել են հիմնադրամի նախաձեռնող Ֆելիքս Հայրապետյանը և հոգաբարձուների խորհրդի անդամ Միքայել Հայրապետյանը:
Ֆելիքս Հայրապետյանն ասել է, որ քաղբանտարկյալներն ունեն 21 փոքր երեխաներ, ովքեր մնացել են առանց խնամքի: Հիմնադրամը մտադիր է աջակցել նրանց ևս: Մյուս նախատեսված ակցիան Շանթ Հարությունյանի ծննդյան առթիվ միջոցառում անցկացնելն է: