Անցյալ տարի ապրիլին Չեխովի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանության Արաբկիրի բաժնում քրեական գործ է հարուցվել ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշով (ծեծ), տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը հիշեցնում է, որ 2013-ի ապրիլին հոդված էր հրապարակել, որտեղ նշվում էր, թե դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը ծեծի է ենթարկել դպրոցի աշակերտ Լիդայի մայրիկին՝ Նատալյա Սարգսյանին։ Տնօրենը երեխային տունէ ուղարկել՝ պատճառաբանելով, որ 9-րդ դասարանի աշակերտուհին ոչ պատշաճ է հագնված, ապա, երբ Սարգսյանը դպրոց է գնացել, տնօրենը, մոր խոսքով իրեն ծեծի է ենթարկել։
«Իհարկե, տնօրենը հերքում էր և հայց ներկայացրեց դատարան՝ Սարգսյանից պահանջելով ներողություն խնդրել իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկություններ տարածելու համար: Նատալյան էլ իր հերթին նույն հայցով դատարան դիմեց՝ նաև պահանջելով 1 մլն դրամի փոխհատուցում: Բացի դա, Նատալյան ոստիկանություն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, սակայն նրան մերժել էին, և քրեական գործ չէր հարուցվել: Նա դիմել էր առաջին ատյանի դատարան, ապա՝ ՀՀ վերաքննիչ դատարան, որտեղ բողոքը բավարարվել էր, և այժմ քրեական գործ է հարուցվել», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում