ԱԺ-ում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն մերժել է «Նաիրիտի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀՅԴ-ի ներկայացրած նախագիծը։
Հանձնաժողովի ստեղծմանը կողմ են քվեարկել 44 պատգամավորներ, դեմ՝ 55, 1-ը ձեռնպահ է մնացել։
Հիշեցնենք, որ ՀՅԴ խմբակցությունն առաջարկում էր քննել, թե ինչու չեն վճարում աշխատողների աշխատավարձերը, ինչպես են կուտակվել ընկերության պարտքերը, ինչպիսինն է եղել կառավարման արդյունավետությունը և ֆինանսատնտեսական գործունեությունը, ինչու են գործարանի բյուջեից միլիոնավոր դրամներ վճարվել գործարանի փոխտնօրենի պաշտոնում աշխատած Աշոտ Սարգսյանին, ով վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրն է։
Մինչ ԱԺ-ում քննարկում էին «Նաիրիտ»-ի հարցը, Ազգային ժողովի դիմաց գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա էին անցկացնում՝ պահանջելով վճարել իրենց ավելի քան 1 տարվա աշխատավարձերը։