Կարիք չկար զոհաբերելու մեր երազների մաքրությունը․ Ժիրայր Լիպարիտյան
Վերջում այս տրամաբանությունը հասավ իր անխուսափելի եզրահանգմանը՝ պատերազմը ցանկալի է․․․
Թորոսյան․ Նախնական պատվաստանյութը պատվիրել ենք բնակչության 10 տոկոսի չափով
Կանխավճարը փոխանցել ենք միջազգային հավաքական գնումների պլատֆորմին, որից օգտվում են աշխարհի մոտ 180 երկրներ: Այդտեղ հավաքված․․․
Ղարաբաղի ճանաչումը հավակնում է միանալ Ցեղասպանությանը
Ղարաբաղյան հարցը հիմա էլ ստորին պալատից վերին պալատ վերուվար կանի՝ բենեֆիտներ կորզելու Թուրքիայից․․․ Իսկ հայ ժողովուրդը որբի գլուխ է. ով վրա է հասնում․․․
Բնակիչներին չի հրամայվել մինչև նոյեմբերի 30-ը լքել Բերձորը․ Քաշաթաղի վարչակազմ
Շրջանառվում է վարկած, իբր դեկտեմբերի 1-ից Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցի քաղաքային նոր ղեկավարներին, իսկ․․․
Ֆրանսիայի Սենատը հորդորում է ճանաչել Արցախը
Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների․․․
Էրդողան․ Մենք կարող ենք բոլորովին այլ իրավիճակ ստեղծել
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Թուրքիայի նախագահի հայտարարությունը․․․
Դելֆինները ինքնասպան են լինում Նոր Զելանդիայի ափերին
Կետանմանների զանգվածային սուիցիդները հասարակական ամուր կապերի և փոխօգնության հետևանք են․․․
Ղարաբաղցիների վերադարձը նախատեսված է համատեղ հայտարարությամբ
Այն իրավիճակում, որում ստորագրվել է փաստաթուղթը, ուրիշ այլընտրանք չի եղել․․․ Մենք դեռ պետք է պատասխանենք հարցին՝ ինչու հասանք այդ իրավիճակին:
Նիկոլ՝ վարչապետ և շաբաթվա այլ լուրեր
Տեսանյութն ամփոփում է նոյեմբերի 16-ից 23-ը լրատվամիջոցների և Գարիկ Ենգիբարյանի ուշադրությունը գրաված նյութերը։
Ազգային ժողովը չի մոռացել, որ Ծառուկյանը բիզնես է անում
Ազգային ժողովի խորհուրդը դռնփակ նիստում քննարկում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, օլիգարխ Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու առաջարկը: Նախաձեռնության համար հիմք է հանդիսացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի(ԿԿՀ)՝ հոկտեմբերի 26-ի եզրակացությունը («Ազգային ժողովի պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին»), որով Հանձնաժողովը հաստատել է՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խախտել է Սահմանադրության 95 հոդվածը։ Նշված հոդվածի համաձայն՝ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Հաձնաժողովի եզրակացության համաձայն՝ Ծառուկյանը՝ լինելով պատգամավոր, միաժամանակ զբաղվել է նաև իր բիզնես կայսրության կառավարմամբ։ ԿԿՀ-ն ուսումնասիրել է 2003-ից պատգամավորական մանդատ ունեցող Ծառուկյանի բիզնես-գործունեությունը։ Գնահատվել են, սակայն, միայն 2020 թվականի գործարքները։ Հանձնաժողովը հավաստել է` 2017 թվականից իր բիզնեսները հավատարմագրային կառավարման հանձնած Ծառուկյանը տարբեր ժամանակներում հանդես է եկել հենց գործարարի դիրքերից։ 2018 թվականին, օրինակ, նա ստորագրել է «ԿՈՏԱՅՔ» գարեջրի գործարանի կանոնադրության փոփոխությունը, 2020-ին՝ հավատարմագրային կառավարիչի փոխարեն կնքել աշխատանքային պայմանագրի փոփոխություններ և այլն։ Նոյեմբերի 16-ին ԱԺ խորհուրդն այս հարցով առաջին նիստն էր հրավիրել, որը Գագիկ Ծառուկյանը բացակայության պատճառով, սակայն, չէր կայացել: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` երկրորդ նիստին նրա ներկայությունն այլևս պարտադիր չէ, խորհուրդը կարող է հարցը քննարկել նաև պատգամավորի բացակայության պայմաններում: ԱԺ խորհրդի կազմում են ԱԺ նախագահությունը, մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները: Ներկա է նաև Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Էմին Խաչատրյանը: Ինքը՝ Ծառուկյանը, բացակայում է (ԱԺ նիստերին բացակայելը Գագիկ Ծառուկյանի համար օրինաչափություն է․ 2012-2020 թվականների ընթացքում խորհրդարանի քվեարկությունների մոտ 82 տոկոսից ընդդիմադիր խմբակցության ղեկավարը բացակա է ստացել)։ Հավանություն ստանալու պարագայում որոշումը կուղարկվի Սահմանադրական դատարան․ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցը կքննվի Բարձր դատարանի կողմից։ Գագիկ Ծառուկյանը, հիշեցնենք, մեղադրվում է նաև ՔրՕրի 154.2 հոդվածի՝ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։ Հունիսի 16-ին նա զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից․ ԱԺ-ն համաձայնություն է տվել նաև նրան ազատությունից զրկելու միջնորդությանը։ Սեպտեմբերի 25-ին Ծառուկյանը կալանավորվել է, հոկտեմբերի 22-ին՝ ազատ արձակվել 100 միլիոն դրամ գրավի դիմաց: Ծառուկյանը, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, բաժնեմասեր ունի ավելի քան 54 ընկերությունում։ 2003 թվականին, երբ նա առաջին անգամ պատգամավոր է ընտրվել, բաժնետեր է եղել ընդամենը 5 առևտրային կազմակերպությունում։ 2019 թվականին կազմակերպությունների թիվն ավելացել է ավելի քան 10 անգամ։ 2011-2019 թվականներին, ըստ հայտարարագրերի, այդ կազմակերպություններից որպես եկամուտ Ծառուկյանը ստացել է մոտ 24 միլիարդ դրամ շահաբաժին։ 2018 թվականի հեղափոխությունից և արտահերթ ընտրություններից հետո «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը բարձրացրել էր նույն հիմքով Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը․ հրապարակային ապացույցների հիման վրա՝ կուսակցության առաջնորդ Սուրեն Սահակյանը դիմել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Գործընթացն այն ժամանակ, ճիշտ է, արագորեն սառեցվել էր։
Ռազմաճակատից վերադարձածներից շատերը դեռևս չեն հանձնել իրենց մոտ գտնվող զենքը
Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, բազմաթիվ քաղաքացիներ սահմանված կարգով ստացել․․․
Զոհվածների և վիրավորների հարազատները սկսել են ֆինանսական հատուցումներ ստանալ
Հիմնադրամի բեռը շեշտակի աճել է․ հավանական է, որ 1000 դրամները առաջիկայում դառնան 3000 դրամ․․․