Home / Տեսանյութեր / Կենսաթոշակային համակարգի դեմ պայքարողներին ուժով հեռացնում են նախարարության մոտից

Կենսաթոշակային համակարգի դեմ պայքարողներին ուժով հեռացնում են նախարարության մոտից

«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները՝ կուտակային կենսաթոշակների դեմ բողոքող մոտ 200 քաղաքացիների հետ միասին, բողոքի ակցիա են անցկացնում Ֆինանսների նախարարության մոտ՝ պահանջելով կատարել Սահմանադրական դատարանի` պարտադիր բաղադրիչի վճարման կասեցման մասին որոշումը։

Նախարարության մայթին պատ կազմած ոստիկանները ակցիայի մասնակիցներին թույլ չեն տվել շենքին մոտենալ, հրել են նրանց, ցուցարարների և ոստիկանների միջև քաշքշուկ է սկսվել, սակայն բողոքողները ճեղքել են ոստիկանական պատն ու անցել շենքի մայթ։ Ոստիկանները, սակայն, ուժով հեռացնել են նրանց։ Մի քանի ակտիվիստ բերման է ենթարկվել։

Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի իրենց մոտ դուրս գա նախարարը կամ նախարարության ներայացուցիչը՝ պարզաբանումներ տալու։