Պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարող «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամների հերթական ակցիան ֆինանսների նախարարության առջև թեժ ընթացք ունեցավ: Միջոցառումը սկսվեց կարճ ելույթներից, «ամոթ», «մենք ենք տերը մեր երկրի», «դեմ ենք» բացականչություններից, որոնք խլացնում էին ժամանակ առ ժամանակ հնչող «Սերժիկ, հեռացիր» բացականչությունը: Ավելի ուշ ակցիայի մասնակիցների թիվը կրկնապատկվեց, ոստիկանների ջանքերի շնորհիվ նրանից ոմանք մնացին փողոցի երթևեկելի մասում, մյուսները՝ Ազգային պատկերասրահի շենքի պատի տակ: Օրինապահները հրում էին ինչպես ակցիայի մասնակից քաղաքացիներին, այնպես էլ լրագրողներին: