Աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում գտնվող Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Համաձայն ՀՀ նախագայի մամուլի գրասենյակի, համանախագահները Սարգսյանի հետ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:
Հանդիպման մասին մասնրամասներ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չեն։