հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Դիլիջանում թանկացել է տրանսպորտի ուղեվարձը

Դիլիջանում թանկացել է տրանսպորտի ուղեվարձը

Դիլիջանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձը թանկացել է` 70-ից դառնալով 100 դրամ: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնել է Դիլիջանում հասարակական տրանսպորտի միակ կազմակերպիչ «Էմին Մարգարյան» ՍՊԸ ներկայացուցիչ Էդգար Մարգարյանը:

Վերջինիս խոսքով՝ ինքը մեկ շաբաթ առաջ 3 հատ կորեական «Զոնդա» մակնիշի մեծ ավտոբուսներ է գնել, քանի որ մինչ այդ շահագործվող ավտոբուսները շատ հին էին, անձրևային եղանակին ներսում ջուր էր կաթում, և այդ պայմաններում այլևս անհնար էր շահագործել: Երեք ավտոբուսների համար Էդգար Մարգարյանը 60 հազար դոլար է վճարել: Նա նշել է, որ նոր ավտոբուսների ներկրումից հետո նախկին սակագնով հնարավոր չէր աշխատել։

Մարգարյանն ասել է նաև, որ մարտին կայացած մրցույթում իր ընկերությունը հաղթել է նոր պայմաններով, և ուղեվարձի թանկացումը համաձայնեցվել է Դիլիջանի քաղաքապետարանի հետ։ Դպրոցականների և ուսանողների համար ուղեվարձի զեղջը կկազմի 50 տոկոս։