Երևանի Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանն օրեր առաջ հրավիրվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Թերթը նշում է, որ պատճառը դպրոցի աշակերտուհիներից մեկի մորը՝ Նատալյա Սարգսյանին ծեծի ենթարկելն է։ Դեպքը տեղի էր ունեցել անցյալ տարվա ապրիլին։ Սարգսյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, սակայն քրեական գործ չէր հարուցվել։ Կինը դատարան էր դիմել՝ բողոքելով ոստիկանության մերժման դեմ, և Վերաքննիչը բավարարել էր նրա հայցը, որից հետո Արաբկիրի բաժնում քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծ) քրեական գործ էր հարուցվել։
Նատալյա Սարգսյանը նախորդ տարի պատմել էր դեպքի մանրամասները, դպրոցի տնօրենը պնդել էր, որ նման միջադեպ տեղի չի ունեցել։