ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին հրավիրել է իր աշխատասենյակ՝ քննարկման: Ինչպես լրագրողների հետ զրույցում հանդիպումից հետո ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, քննարկման թեման հաշվիչ հանձնաժողովի ստեղծումն էր: Այժմ ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունների հետ միասին հաշվիչ հանձնաժողովի ստեղծմանը չի մասնակցելու նաև «Օրինաց երկիր» խմբակցությունը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ուժերը բոյկոտել էին հաշվիչ հանձնաժողովը դեկտեմբերի 23-ից հետո, երբ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված գազի գնին վերաբերող պայմանագիրը և «Հայռուսգազարդ» ընկերության 20 տոկոսը ՌԴ-ին հանձնելու համաձայնագրի քվեարկությունից հետո մեծամասնությունը որոշեց փոխել հաշվիչ հանձնաժողով ստեղծելու կարգը:
Այսպիսով, առաջանում է իրավական կազուս, քանի որ 11 անդամներից 6-ը հրաժարվոմ են մասնակցել, այսինքն՝ հանձնաժողովում մնում է միայն 5 ՀՀԿ-ական անդամ։