հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Գալուստ Սահակյան․ «Եթե հնարավորություն ունենայի, բիզնես կունենայի»

Գալուստ Սահակյան․ «Եթե հնարավորություն ունենայի, բիզնես կունենայի»

ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ բիզնեսով չի զբաղվում, բայց եթե հնարավորություն ունենար, ինքն էլ բիզնես կունենար։

«Աստված ձեր ձայնը լսեր, ու բիզնես ունենայի, ձեզ էլ եմ մաղթում, բոլորիդ: Ես որևէ բիզնեսից չեմ օգտվում, դրանից բան էլ չեմ հասկանում ու անհարմար վիճակում եմ դրանից», – պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին՝ ասել է Սահակյանը։ 

Զուրաբյանը հիշեցրել էր, որ ՀՀ սահմանդրությունն արգելում է որևէ պատգամավորի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ նշելով, որ Սահակյանի անունը ևս կապում են տարբեր բիզնեսների, օրինակ՝ գծատերերի բիզնեսի հետ: 

Ի պատասխան Գալուստ Սահակյանն ասել է, որ օրենքը չի արգելում պարզապես բաժնետեր լինել։ «Դա գործունեություն չէ, նա պարզապես ներդրումներ է արել՝ մասնակից դառնալու տնտեսական համակարգին»,- ասել է Գալուստ Սահակյանը:

«Ամեն մարդ պետք է տնտեսության զարգացման գործոն դառնա»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրել է խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին։ Հրանտ Բագրատյանը ինքնաառաջադրվել էր։ «Ժառանգության» թեկնածու Ռուբեն Հակոբյանն իր թեկնածությունը հանել է: