Մայիսի 10-ին, ժամը 08:50-ի սահմաններում Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում (Տավուշի մարզ) տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով, միջադեպի մասին նախնական տվյալներ է հաղորդում ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Կարապետյանը մահացել է: Հաղորդագրության մեջ զինծառայողի տարիքը նշված չէ։
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր, կատարվում է նախաքննություն: