Home / Հայաստան / Գագիկ Խաչատրյանն ուսումնասիրում է՝ որքան գումար է մսխել նախկին նախարարը․ «Ժողովուրդ»

Գագիկ Խաչատրյանն ուսումնասիրում է՝ որքան գումար է մսխել նախկին նախարարը․ «Ժողովուրդ»

ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանը հատուկ մասնագիտական խումբ է բերել ՊԵԿ-ից, որը ֆինանսական մասով ուսումնասիրություններ է կատարում նախարարությունում, որպեսզի ցույց տա, թե նախորդ նախարար Դավիթ Սարգսյանը որքան գումար է մսխել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Թերթը նշում է, որ ԱԱԾ-ն վերսկսել է նախկին նախարարի գործի քննությունը և բավական լուրջ չարաշահումներ է հայտնաբերել. պարզվել է, որ նախարար դառնալուց հետո Սարգսյանի կարողությունը շեշտակի ավելացել է, ընդ որում` մի քանի ամսում, ինչն էլ, ըստ շրջանառվող լուրերի, դրամաշնորհային ծրագրերի «ատկատների» արդյունքն է:

Բացի դա, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Խաչատրյանը պատրաստվում է բացահայտումների մի ամբողջ փաթեթ ներկայացնել Սերժ Սարգսյանին և Հովիկ Աբրահամյանին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում