ՀՀ Պետեկամուտների կոմիտեի եկամտային հարկի հաշվարկման ավտոմատ համակարգում երեկվանից հանվել է կենսաթոշակային պարտադիր մասնահանումների կոճակը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Այսինքն, մինչ օրս գործատուները ՊԵԿ-ին ներկայացնող էլեկտրոնային հաշվետվության մեջ իրենց աշխատողի աշխատավարձի մասին տեղեկությունը լրացնելիս չէին կաորղանում շրջանցել պարտադիր կենսաթոշակային մասհանման դաշտը, քանի որ այդ դաշտը համակարգը լրացնում էր ավտեմատ կերպով»,-գրում է թերթը:
Այժմ, նշում է թերթը, տեխնիկական տեսակետից պարտադիրը պարտադիր չէ: