Home / Հայաստան / «Վերջ տալ կուսակցությունների նման հայերի միություններին»․ հայ համայնքի ղեկավարության փոփոխություն Կիևում

«Վերջ տալ կուսակցությունների նման հայերի միություններին»․ հայ համայնքի ղեկավարության փոփոխություն Կիևում

Կիևի իշխանափոխությանը զուգահեռ՝ Կիևում նախատեսվում է նաև տեղի հայ համայնքի ղեկավարության փոփոխութուն։ Վերջերս իր հրաժարականն է ներկայացրել Կիևի հայ համայնքի ղեկավարը, ուստի հունիսի 19-ին անցկացվելու են համայնքի ղեկավարության՝ համայնքի ղեկավարի և վարչական մարմնի հերթական ընտրությունները։ Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

Կիևում բնակվող հայ գեղանկարիչ Բորիս Եղիազարյանը (լուսանկարում) թերթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս փոփոխութունն անհրաժեշտ է Կիևի նոր իշխանությունների և հայ համայնքի միջև կապեր հաստատելու և դրանք ամրապնդելու համար, քանի որ համայնքի նախկին իշխանությունը, որը սերտ կապեր ուներ Յանուկովիչի իշխանության հետ, չէր կարող շարունակել արդեն գործող իշխանության հետ։

«Շատ կիրթ մարդիկ կան հայ համայնքում, որոնք կարող են աշխատել նոր իշխանությունների հետ, շատ արժանավոր անձինք, որոնք վերջին մի քանի տարվա ընթացքում չեն եղել համայնքի ղեկավարության կազմում, բայց եղել են մարզերում, նախկին հայերի միության կազմում։

Հայ համայնքը պետք է կազմակերպվի որպես համայնք, ու կարծում եմ, որ պետք է ուսումնասիրվի այլ երկրներում հայ համայնքի կառուցվածքն ու գործունեությունը։ Պետք է վերջ տալ հայերի միությունների, որոնք նման են կուսակցությունների, և որի նախատիպը կա Ռուսաստանում։ Հայ համայնքը պետք է ներկայացված լինի Ուկրաինայում իր բոլոր տեսակներով», – մասնավորապես, ասաց Եղիազարյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Hetq.am-ից