Շենգավիթի հարկային տեսչության պետ Աշոտ Արզումանյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար, իսկ Արզումանյանի տեղում, ինչպես հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը, Շենգավիթի հարկային տեսչության պետ կնշանակվի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսան՝ Վահան Մամիկոնյանը։
Մամիկոնյանը մի քանի օր առաջ ազատվել էր նույն շրջանի ոստիկանության բաժնի պետի պաշտոնից։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում